Մարքեթինգային ծառայություն
ՖարմաՏեք դեղագործական ընկերությունում Մարքեթինգի (Շուկայավարման) բաժինը զբաղվում է դեղամիջոցների, բուժ. սարքավորումների և այլն, պրոմոցիոն ակտիվությամբ՝ նպատակաուղղված խթանել դեղերի դուրսգրումները, գնումը, մատակարարումը և կիրառումը: Դեղագործական մարքեթինգային գործընթացն իր մեջ ներառում է հանրային կարիքների վերհանումը և լավագույն միջոցների ներկայացումը, որը միտված է բավարարել այդ կարիքները՝ բացահայտելով թիրախային շուկան, փոխանակվելով ամենաարժեքավոր ինֆորմացիայով, թիրախավորված բժիշկների և դեղագետների համար ակտիվ համագործակցության շրջանակներում կազմակերպելով գիտական միջոցառումներ՝ արժեվորելով պրոդուկտի մրցակցային առավելությունները և ցուցադրելով նրա դերը հանրության կարիքների բավարարման գործում: Մարքեթինգային ակտիվությունը նպատակաուղղված է բժիշկների համար դեղագործական բրենդի շուրջ կրթական ծրագրերի և հանրային իրազեկմանը՝ կիրառելով տարբեր գործիքակազմ, սկսած թվային գովազդներից և BTL, մինչև հանդիպումներ, կլոր սեղաններ և համաժողովներ:
![](https://pharmatech.am/wp-content/uploads/2022/07/f4608a786eb7877fb33890cd6db038f8-1024x684.jpg)