loader image

Որակի կառավարում և խորհրդատվություն

Որակի կառավարում և խորհրդատվություն

Դեղագործական Որակի Համակարգը կառավարման մի համակարգ է, որը նախատեսված է ուղղորդելու և վերահսկելու դեղագործական ընկերությանը: PharmaTech - ում գործում է Դեղագործական Որակի արդյունավետ Համակարգ, որի նպատակն է ապահովել բժշկական արտադրատեսակների որակը հավուր պատշաճի՝ դրանց նպատակային օգտագործման համար: Արտադրության գործընթացներն իրականացվում են ՊԱԳ (GMP) ստանդարտների խիստ պահանջների և ընթացակարգերի համաձայն: Մոդուլային դեղագործական սարքավորումների և տեխնոլոգիայի տեղադրումն իրականացվել է 1997 թվականին IPM-UPSA-ի կողմից՝ Ֆրանսիա, քաղաք Բորդո, (այն ժամանակ՝ Bristol Myers Squibb ընկերություն) եվրոպական GMP ստանդարտին համապատասխան: Մինչ այժմ կառավարումը, ներառյալ որակի հարցերը, իրականացվել է մեր արևմտա-եվրոպական գործընկերների հետ համատեղ։ Ընկերության ներկայիս որակի կառավարման համակարգը մշակվել, փաստաթղթավորվել և ներդրվել է GMP, GDP, GVP և ISO 9001-2008 ստանդարտների պահանջներին համապատասխան, որոնք ներառում են արտադրության, փաստաթղթավորման, որակի վերահսկման, վավերացման, որակավորման, նյութերի կառավարման և պահեստավորման, բաշխման, ռիսկերի կառավարման, ինքնաստուգման հետ կապված գործողություններ, ուղղիչ/կանխարգելիչ գործողություններ, խմբաքանակի բացթողում, արտապատվիրված (աութսորսինգի) գործունեություն, մատակարարների աուդիտ և մոնիտորինգ, բարելավումներ և այլն: ՖարմաՏեք ՓԲԸ-ն ունի դեղազգոնության (PV) համակարգ և տրամադրում է դեղազգոնության ծառայություններ Հայաստանում այլ ընկերությունների կողմից արտադրվող դեղերի վերաբերյալ, ներառյալ (բայց չսահմանափակվելով) անվտանգության տվյալների փոխանակման, հաշտեցման հաշվետվությունների, առանձին դեպքերի հաշվետվությունների և գրականության վերանայման տրամադրում: Ընկերության կողմից մատուցվող դեղազգոնության ծառայությունները ապահովվում են ըստ դեղազգոնության համաձայնագրերի` ի լրումն կոմերցիոն պայմանագրի կամ որպես առանձին պայմանագիր: Դեղազգոնության համակարգը կառավարվում է ընկերության կողմից նշանակված դեղազգոնության որակավորված անձի (QPPV) կողմից: