loader image

Գրանցման ծառայություն

Գրանցման ծառայություն

Մեր գործունեության 25 տարիների ընթացքում Գրանցման բաժինը զբաղվել է մեր դեղագործական արտադրանքի գրանցման դոսյեների ստեղծմամբ և հետագա գրանցմամբ՝ Հայաստանում, ինչպես նաև արտահանման շուկաներում։ Մենք հաջողությամբ իրականացրել ենք ավելի քան 200 գրանցում: Մեր փորձառությունը այս ոլորտում թույլ է տալիս առաջարկել նման ծառայություններ մեր գործընկերներին՝ սկսած գրանցման համար դոսյեի նախնական գնահատումից և վավերացումից մինչև ընթացիկ պահանջների բավարարումը, այդ դոսյեների՝ գրանցման ներկայացնելուց մինչև սահմանված ժամկետներում արտադրանքի վերջնական գրանցումը: Մեր ծառայությունները ներառում են նաև հետգրանցման աշխատանքներ, ինչպիսիք են՝ փոփոխությունը, վերագրանցումը, գրանցումների երկարաձգումը և այլն: Մեր անձնակազմի գիտելիքների և փորձի շնորհիվ մենք ներկայումս տրամադրում ենք մեր ծառայությունները մի շարք բազմազգ ընկերությունների: