loader image

Պայմանագրային Հետազոտություն

Պայմանագրային հետազոտական կազմակերպություն

PharmaTech-ի գործունեության ոլորտում կարևոր դեր են խաղում պայմանագրային հետազոտությունները։ Մենք զբաղվում ենք հետազոտության կառավարմամբ՝ տրամադրելով ծառայությունների ամբողջական փաթեթ- դեղերի և/կամ բժշկական սարքավորումների կլինիկական փորձարկումներ և ուսումնասիրություններ, որոնք ներառում են համապարփակ հետազոտության համար անհրաժեշտ բոլոր գործընթացների անցկացումը: Դեղագործական ոլորտում մեր գործունեությունը թույլ է տալիս մեզ իրապես ավելի լավ հասկանալ գործընթացները: Ունենալու համար լավագույն արդյունքները մենք տրամադրում ենք բոլոր անհրաժեշտ պահեստային տարածքները, ունենք արհեստավարժ թիմ, ներդրված են նորագույն սարքավորումները և SOP-երը: Որպես գործող դեղագործական ընկերություն՝ կլինիկական հետազոտություններում մեր ներգրավվածությունը ենթադրում է նաև համակողմանի մասնակցություն յուրաքանչյուր փուլում հետևյալ կերպ ՝ անհրաժեշտ դեղագործական արտադրանքի կամ այլ ապրանքների գնում, պահեստավորում/լոգիստիկա, ներմուծման/արտահանման գործառնություններ՝ սկսած դեղագործական արտադրանքից մինչև լաբորատոր նմուշներ, պատշաճ փաստաթղթաշրջանառություն, արտադրական որոշակի գործընթացներ, ինչպիսիք են՝ հետազոտվող արտադրանքի գաղտնիությունը, անհատական մակնշումը և այլն: