loader image

Մեր մասին

“PharmaTech” ՓԲԸ-ն դեղագործական արտադրական ընկերություն է, որը հիմնադրվել է 1997 թվականին Երևանում՝ Մեծ Բրիտանիայի ներդրումներով: Գործունեության ոլորտը ներառում է դեղամիջոցների արտադրություն, ներմուծում և բաշխում, ինչպես նաև՝ վերջիններիս հետ կապված բազմապիսի ծառայություններ:
Շենքը, որտեղ գտնվում է գործարանը, հանդիսանում է իր տեսակի մեջ ամենաժամանակակիցը տարածաշրջանում, որը կառուցվել է Simon Carves Ltd. ընկերության կողմից, Չեշիր, Անգլիա: Դեղագործական մոդուլային սարքավորումների և տեխնոլոգիաների տեղադրումը իրականացվել է Բորդո քաղաքի IPM ընկերության կողմից (ժամանակին՝ Bristol Myers Squibb ընկերություն)՝ GMP եվրոպական ստանդարտներին համապատասխան։ Արտադրական գործընթացը մեկնարկել է 1998 թվականի մայիսին՝ սկսելով 2 տեսակի ներերակային լուծույթների արտադրությունից: Այդ ժամանակից ի վեր PharmaTech ընկրությունում անց են կացվել սարքավորումների վերազինման եւ արդիականացման լայնածավալ աշխատանքներ, որոնք թույլ են տալիս մեզ ոչ միայն բարձրացնել արտադրողականությունը, այլ նաև դիվերսիֆիկացնել ներկայացվող պրոդուկտները: Ներկայումս մեր տեսականին՝ բաղկացած ավելի քան 200 արտադրատեսակներով, ներառում է ներերակային ներարկման լուծույթներ, աչքի կաթիլներ, դիալիզի համար նախատեսված լուծույթներ, ներարկման դեղամիջոցներ, պինդ դեղաձևեր, ներքին օգտագործման հեղուկներ և այլն:

Աշխատանքների ծավալը իր մեջ ներառում է Հայաստանում և արտահանվող երկրներում դեղագործական արտադրանքի արտադրություն, ներմուծում և տարածում: PharmaTech ընկերությունը զբաղվում է նաև կլինիկական հետազոտություններով և իրականացնում է տարբեր միջազգային ընկերությունների դեղագործական արտադրանքի գրանցում ՀՀ տարածքում:

Ավելի քան 4000 մ² ընդհանուր մակերեսով պահեստը հագեցած է ջերմաստիճանի եւ խոնավության վերահսկման համար նախատեսված Շենքի Կառավարման Համակարգով: Ինչպես նաև ունենք ներկառուցված սառնարանային խցիկներ՝ 2 տարբեր ջերմաստիճանային ռեժիմների համար, որոնք նախատեսված են սառնարանային պայմաններ պահանջող ապրանքների համար: Այս ամենի շնորհիվ PharmaTech ընկերությունը բազմաթիվ հայտնի դեղագործական ընկերությունների առաջարկում է համապարփակ պահեստային եւ լոգիստիկ ծառայություններ:

Մենք նաև իրականացնում ենք գրանցման, մարքեթինգային և այլ ծառայություններ՝ դրանով իսկ առաջարկելով մեր գործընկերներին լիարժեք ներկայացնել իրենց շահերը Հայաստանում ։
PharmaTech ընկերությունը կառավարվում է Լոնդոնից՝ Wigmore Medical-ի հետ համատեղ:

Կազմակերպության տեսլականը՝
Դարձնել անսահման դեղագործական արտադրությունը հասանելի մեր բուժառուների համար:

Կազմակերպության առաքելությունը՝
Ունենալ ներդրում յուրաքանչյուր բուժառուի կյանքում:

Յուրաքանչյուր օր կերտելով հեղինակություն և պատմություն՝ մենք մեծ նվիրումով և հպարտությամբ ենք իրականացնում բաշխման, արտադրության, շուկայավարման, կարգավորման, լոգիստիկայի /պահեստավորման, պայմանագրային արտադրության, որակի կառավարման և պայմանագրային հետազոտական աշխատանքներով: